Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց: Այս մասին հայտնում են Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները: Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
Կարապետյանի փաստաբանը հայտնեց, որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա է առաջին կոչի վերաբերյալլ մեղադրանքում, իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը: Պաշտպանական կողմը վաղը կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան, հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու:
Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
«Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով։ Շնորհակալություն ենք հայտնում երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու մեր բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։ Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»։

Բաց մի թողեք
«Իմ ցուցմունքը Աստծո առաջ է»․ Գերմանալեզու domradio.de-ի անդրադարձը
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ․ Լուսանկար
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ