19/08/2025

Արցախցի Արման Ավանեսյանը` «Աշխարհի խաղեր» մրցաշարի չեմպիոն. Լուսանկար

Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» մրցաշարում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել չեմպիոն, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Ավանեսյանը հանդես է գալիս մարտական սամբո մարզաձևում՝ 98 կգ քաշային կարգում։

Ապրիլի 24-ին Ավանեսյանը Կիպրոսում ընթացող մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն էր հռչակվել։

Blog Image