Նախկին դատախազ, փաստաբան Պետրոս Պետրոսյանը հայտնում է, որ իրենց մասնագիտական թիմին է միացել նախկին դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, որն օրեր առաջ հեռացավ Քննչական կոմիտեից։
«Մեր մասնագիտական թիմին է միացել և մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանն այսուհետ որպես իրավաբան իր ներդրումն է ունենալու վաստակաշատ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-մայոր) Գևորգ Բաղդասարյանը:
Գևորգ Բաղդասարյանը մասնագիտական գործունեությունն սկսել է դատական համակարգում՝ ավելի քան 5 տարի զբաղեցնելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը։
Գևորգ Բաղդասարյանը 2013 թվականից սկսած ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ դատախազությունում, որից շուրջ 7 տարին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Մասնավորապես, 2016-2023 թվականներին զբաղեցրել է Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։
2024 թվականի փետրվարից հանդիսացել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ։
Զբաղվում է գիտամանկավարժական աշխատանքով՝ դասավանդում է Արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Սլավոնական համալսարանում։
Հեղինակ և համահեղինակ է 30-ից ավելի գիտական աշխատանքների։
Հանդիսացել է՝
– ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ,
«Օրինականություն» գիտական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ
-ՀՀ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ,
-ՀՀ արդարադատությսն ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ,
-ՀՀ ում ԵՄ -ի և ԵԽ-ի կողմից իրականացված «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ՝ մասնակցելով ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացին»։
Նշենք, որ Գեւորգ Բաղդասարյանը հայտնի դատախազ է, նա «Մարտի 1»-ի գործով դատախազներից էր, դատախազությունից հեռանալուց հետո ՔԿ-ի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետն էր։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել