18/08/2025

Երևանի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, կողքին՝ ինքնաձիգ

Օգոստոսի 16-ին մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են մեծ թվով իրավապահներ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը:

Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում:

Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: