ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ բանակցություններից հետո հարցազրույց է տվել ամերիկյան Fox News լրատվամիջոցին։
Թրամփը մասնավորապես նշել է, որ Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից։
«Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ շատ բան ունի կորցնելու։ Ռուսաստանը հզոր պետություն է՝ ի տարբերություն Ուկրաինայի»,- ասել է նա՝ խորհուրդ տալով Կիևին «գործարք կնքել»։
Թրամփը նշել է նաև, որ եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր» մասնակցեն ուկրաինական հարցի կարգավորմանը։
Բաց մի թողեք
Ղրիմին վերադարձ չի լինի, Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի. կան բաներ, որ երբեք չեն փոխվում. Թրամփ
Զելենսկին արձագանքել է Ղրիմից հրաժարվելու Թրամփի կոչին
Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ուզենա. Թրամփի գրառումը. Նա ժամանել է Վաշինգտոն