Օգոստոսի 16-ին նշում են Սյունիքի մարզի Կապան քաղաքի օրը: Կապանի օրվա մեկնարկը սկսվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ծնունդով Կապանի Դավիթ Բեկ համայնքից Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ ծաղկադրմամբ:
Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ ծաղիկներ դնողների մեջ էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Կապանի թեմի հոգևորականներ, զինվորականներ, պատերազմի մասնակիցներ և պարզապես կապանցիներ:

Ավելի ուշ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը պարգևատրեց նաև քաղաքի բոլոր ոլորտներում իրենց աշխատանքում աչքի ընկած, քաղաքին ու համայնքին երկար ու արդյունավետ աշխատանքով ծառայած անձանց, թե առողջապահության, թե մշակույթի, թե քաղաքային համակարգի համակարգման ոլորտներից:
Այնուհետև այցելեցին ու ծաղիկներ դրեցին Բաղաբուրջի հուշահամալիրում՝ արցախյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմի նահատակների շիրիմներին:
Կապանի օրը քաղաքում նշելու են ողջ օրը՝ ցուցադրություններ, տոնական համերգ, շախմատի, նարդու և շաշկիի մրցաշարեր, կրկեսային ու մարզային միջոցառումներ:
Կապանի մշակույթի տանը իր ելույթի ժամանակ Գևորգ Փարսյանը նշեց, որ քաղաքում այս տարի գրանցել են ռեկորդային նվազ գործազրկություն, բացի այդ, տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված նոր ծրագրեր են իրականացնելու:

Անդրադարձ եղավ նաև Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին, որի պետականաշինական դերի մասին խոսեց Փարսյանը, ասաց, որ վերջինիս համար առաջանահերթություն է եղել հայ ժողովրդի շահերն ու հենց այդ սկզբունքով է գործել իր ողջ գիտակցական կյանքում:
«Դասագրքային օրինակ են նաև նրա պատկերացումները իշխանության, իշխանավորների ու նրա վերանձնական վարքի մասին»,- ասաց Փարսյանը և հավելեց, որ 1918 թվականի մայիսյան իրողությունների ժամանակ, երբ նա ստանձնեց հայրենիքի պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը՝ ձևավորելով երկաթյա կամք, սյունեցուն վայել վճռականություն և քաջություն:










Բաց մի թողեք
Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ․ Դրական միտումները կգերակշռեն, ինչպես կխոստովանեն նույնիսկ ամենաանզիջում վատատեսները
Երբ Սամվել Կարապետյանը ներդրումներ էր անում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում․ Տեսանյութ
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Ինչ էլ որ պլանավորեք, մի շտապեք