Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․
Ալյասկայի գագաթնաժողով. հնարավոր զարգացումների սցենարներ
Ալյասկայում կայացավ Թրամփ–Պուտին հանդիպումը, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս։
Թրամփը հայտարարեց․ «Մենք շատ հարցերում պայմանավորվեցինք»։
Իսկ Պուտինը շեշտեց․ «Ես կցանկանայի հուսալ, որ այն համաձայնությունը, որին մենք միասին հասանք, կօգնի մեզ մոտենալ այդ նպատակին և կհարթի ճանապարհը դեպի խաղաղություն Ուկրաինայում։ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովված լինի»։
Պուտինի այս խոսքերը ուղղված էին առաջին հերթին Եվրոպային և Կիևին։
Նրա ուղերձը պարզ էր․ Ուկրաինայի ճակատագիրը կախված է ոչ թե Բրյուսելի կամ Կիևի որոշումներից, այլ իր ու Թրամփի գործարքից։
Այս համատեքստում կարելի է դիտարկել մի քանի սցենար.
Թրամփ–Պուտին համաձայնությունները կարող են խարխլել եվրաատլանտյան միասնությունը, հատկապես եթե որոշումները կայացվեն Կիևին ու ԵՄ-ին շրջանցելով։
Ուկրաինական պատերազմը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, սակայն Ուկրաինան կարող է նաև դառնալ մեծ գործարքի «զոհասեղանը»։
Հնարավոր է, որ հանդիպումը չունենա գործնական հետևանք և մնա սիմվոլիկ ժեստ։
Ալյասկայի գագաթնաժողովը բացեց ոչ թե խաղաղության ուղին, այլ քաղաքական նոր սցենարների դաշտ, որտեղ Եվրոպան ու Կիևը հայտնվում են «դիտորդի», այլ ոչ թե որոշում կայացնողի դերում։
Բաց մի թողեք
Երկու օր ձենները դուրս չէր գալիս, հանգիստ, խաղաղ ապրում էինք․ Իշխանյան
«Քեզ կշռեցի և թեթև գտա. շուտով քո թագավորության գահը կհանձնվի ուրիշի»․ Նարեկ Կարապետյան
Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը․ Լուսանկարներ