Պատերազմից հետո մենք լուրջ խնդիրներ ունեցանք անվտանգային տեսանկյունից, քանի որ ադրբեջանական զորքերը շատ մոտեցան մասնավորապես Կապան քաղաքին՝ բնակելի հատվածից գտնվում էին և հիմա էլ գտնվում են մեկ, երկու կիլոմետր հեռավորության վրա, իսկ գործարանային հատվածից նույնիսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Կապանի օրվա առթիվ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը. «2022 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք ադրբեջանական զորքերի կողմից օկուպացիա՝ Կապան համայնքի վարչական տարածքներից 2700 հեկտար հողատարածք՝ հիմնականում ներքին Հանդի հատվածում: Այսօրվա դրությամբ էլ իրավիճակն անփոփոխ է, շարունակում են օկուպացված մնալ այդ տարածքները, բայց նաև պետք է ասել, որ վերջին ինտենսիվ կրակոցները երևի արձանագրվել են մոտ մեկուկես տարի առաջ: Ներքին Հանդում ոչ ինտենսիվ վերջին կրակոցները գրանցվել են մոտ երկու ամիս առաջ, ինչի հետևանքով վնասվեց մեր բնակիչներից մեկի տանիքը: Այլ հատվածում որևիցե գործողություն կամ կրակոցներ չենք ֆիքսել»:
Ինչ վերաբերում է, Սյունիքով անցնող` Թրամփի գլխավորությամբ, այսպես կոչվող TRIPP միջանցքի վերաբերյալ իրենց հետ քննարկում չի եղել և այդ միջանցքի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին համայնքապետը տեղեկացել է լուրերից:
«Թրամփի ուղու հետ կապված կդժվարանամ որևիցե բան ասել, որովհետև այլ մանրամասների չեմ տիրապետում: Իմ կարծիքով, այդ փաստաթղթի ամենակարևոր մասը այն դետալներն են, որոնք պետք է իրականացվեն, որոնց վերաբերյալ ոչինչ չենք կարող ասել»,-ասաց Կապանի համայնքապետը:
Բաց մի թողեք
«Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը. Լուսանկար․ Թաթոյան
Դատավորը չի կատարել դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու իր պարտականությունը
Թրամփը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին