ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, բայց երկու նախագահների հանդիպումը Ալյասկայում արդեն առաջընթաց է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարցին, թե արդյոք սա խթա՞ն է խաղաղության գործընթացին, Ռուբիոն պատասխանել է, որ ամերիկյան կողմը դրա հույսը ունի։
Այն հարցրին, թե ե՞րբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը, նա ասել է. «Կտեսնենք, հուսով եմ՝ շուտով»:
Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները:
Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ իմաստ չի տեսնում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը հաջող է եղել։
«Այսօր, կարծում եմ, դրա մասին մտածելու կարիք չկա։ Կտեսնենք, թե ինչ կլինի երկու-երեք շաբաթ հետո, բայց հանդիպումը լավ անցավ»,– ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի և ուժեղ առաջնորդ. «Նա ուժեղ է և կոշտ»:

Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը մտադիր է հաստատել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել