18/08/2025

Մանրամասներ․ Թրամփի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են, նախագահներն այն որակել են կառուցողական և արդյունավետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած երկկողմ փակ հանդիպումը տևեց երեք ժամ։

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, ինչպես նաև միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պուտինը հանդիպումը անվանելով «կառուցողական»։

Թրամփը, բանակցությունները գնահատեց «շատ արդյունավետ»՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն դեռ չկա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձնական նամակ է ուղղել, որում բարձրաձայնել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների դժվարին վիճակի մասին` հակամարտության արդյունքում։

Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։

Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսում են պատրաստվել իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ հանդիպմանը։

Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ Դոնալդ Թրամփի՝ հանդիպման հնարավորությունը կախված է Վլադիմիր Զելենսկուց։ Նա նաև հավելել է, որ Եվրոպան պետք է «մի փոքր միջամտի» բանակցային գործընթացին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Ալյասկայում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել: 

«Այն բանի պատճառով, ինչ տեղի է ունեցել այսօր, ես կարծում եմ, որ հիմա դրա մասին մտածելու կարիք չունեմ»,-օգոստոսի 15-ին ասել է Թրամփը` Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի համար հնարավոր հետեւանքների մասին հարցին: