Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը:
Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան հարցումներին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տվել է սպառիչ պատասխաններ՝ հերքելով այդ և նմանօրինակ կեղծ լուրերը:
Հորդորում ենք ՀՀ ԶԼՄ գործընկերներին զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ տեղեկատվական գրոհներին մասնակից դառնալուց»,- ասված է հաղորդագրությունում:
Բաց մի թողեք
Իրանի նախագահը՝ եռօրյա այցով, այսօր կլինի Երևանում
«Բոլորիցդ ներողություն եմ խնդրում»․ ԿԿՀ-ն վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Փաշինյանի խոսքում
Կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ. Փաշինյան