18/08/2025

Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար․ Տեսանյութ

Օգոստոսի 15-ին խանութի դիմակավորված թալանման դեպք է տեղի ունեցել Երևանում:

Անհայտ անձը ժամը 04:30-ի սահմաններում Ավան-Առինջում գտնվող «Դավ & Դալի» խանութի դուռը կոտրելու միջոցով մտել է ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա՝ դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: