Օգոստոսի 15-ին ատրճանակով ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց զենքի սպառնալիքի տակ հափշտակել են նրա ավտոմեքենան, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ այն շարժվում է Երևան-Սևան հատվածով՝ «Չայնիի ոլորաններով»։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հանցանք կատարած անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Կ․-ն, իսկ տուժածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն է, ով «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է և պատվեր է ունեցել Աբովյան քաղաքի հասցեներից մեկը, որտեղից էլ զենքի սպառնալիքի միջոցով գողացվել է նրա Hongqi մակնիշի ավտոմեքենան։
Կոտայքի քրեական ոստիկանները ու պարեկները Կարեն Կ․-ին ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորանների» Ջրաբերի գազալցակայանի մոտից ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի մարզային քրեական վարչություն։
Քրեական ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. ՔԿ
Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար․ Տեսանյութ
Վիճաբանություն, քաշքշուկ և կրակոցներ Արարատի մարզում. մասնակիցներից մեկը վիրավորում է ստացել