18/08/2025

Մելանյա Թրամփի՝ Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը

Fox News-ը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը։

Իր ուղերձում Մելանյա Թրամփը ընդգծել է, որ «յուրաքանչյուր երեխա երազում է սիրո, հնարավորության և անվտանգության մասին՝ հեռու անհանգստությունից», և «առաջնորդների խնդիրն է արդարացնել հաջորդ սերնդի հույսերը և կառուցել արժանապատիվ աշխարհ՝ բոլորի համար»։

Նա հավելել է, որ «մաքրությունն ու անմեղությունը, որոնցով սկսվում է յուրաքանչյուր կյանք, ավելի բարձր են, քան աշխարհագրությունը, քաղաքականությունը և գաղափարախոսությունը». «Սակայն այսօրվա աշխարհում որոշ երեխաներ պետք է լուռ դիմադրեն այն ուժերին, որոնք կարող են խլել նրանց ապագան»։

Ըստ նրա՝ Պուտինը այն մարդն է, ով կարող է «միայնակ վերադարձնել մեղեդային ծիծաղը» երեխաներին, և դա անելով՝ նա կծառայի ոչ միայն Ռուսաստանին, այլև ամբողջ մարդկությանը։