Դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է. «Ես ի վերջո արդարացվելու եմ, այսօր չլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»՝ խոսքը հաստատելով սաղմոսից արված մեջբերմամբ. «Դատիր, Տեր, նրանց, ովքեր ինձ դատում են»։
Տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էի ստալինյան բռնությունների ենթարկված անձանց եւ 1949 թվականի հուիսի 13/14-ին զանգվածաբար աքսորված ընտանիքների գործերը, տեսնում էի, որ շինծու մեղադրանքներով դատապարտված անձինք, առանց դատ ու դատաստանի աքսորված ընտանիքները վաղ թե ուշ (50-ականներին, 60-ականներին, 80-ականներին, ոմանք էլ անկախությունից հետո) արդարացվել են։
Ոչ մի լուր ու տեղեկություն չկա դատողների արդարացման մասին։ Նրանք այդպես էլ մնացել են մեղքի մեջ եւ այդ մեղքից գեներացրել այսօրվա քննիչ-դատախազ-դատավորներին։
Բայց այսպիսի դեպք էլ է եղել։
1947-52 թվականներին ՀԽՍՀ Պետական անվտանգության ժողովրդական կոմիսար Սերգեյ Կորխմազյանը պաշտոնզրկվելուց երեք տարի անց դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պատիժը մինչեւ վերջ կրելով Մորդովիայի ճամբարներից մեկում։ … ու բնականաբար չի արդարացվել։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
Ովքեր են հավատում եւ ովքեր են կուռքեր ընտրում
Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում. Սուրենյանց
էն ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում