18/08/2025

Զելենսկին և եվրոպացի առաջնորդները Սպիտակ տանն են. Լուսանկարներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ Սպիտակ տանը բանակցություններ են սկսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջինն է ժամանել Սպիտակ տուն, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։

386.jpeg (98 KB)

Հաջորդը ժամանել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որին հաջորդել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի ժամանումը։

387.jpg (161 KB)Screenshot_6.jpg (96 KB)

DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սպիտակ տուն են ժամանել նաև Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

389.jpg (388 KB)smartcrop.jpg (248 KB)

Վերջինը ժամանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել նրան իր նստավայրի դռան մոտ։

390.jpg (228 KB)

Ուկրաինայի առաջնորդը հագել է սև վերնաշապիկ և բաճկոն. առանց սվիտրի ներկայանալ նախապես պահանջվել է Սպիտակ տնից, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ Թրամփ-Զելենսկի բուռն բանավեճը սկսվել էր հենց Զելենսկիի հագուստի պատճառով (Ուկրաինայում սկսված պատերազմից ի վեր Զելենսկին բոլոր պաշտոնական հանդիպումներին ներկայանում է առանց կոստյումի և վերնաշապիկի՝ ուղղակի սև կամ զինվորական կանաչ երանգի սվիտերներով կամ շապիկներով):

391.jpg (202 KB)

Ուշագրավ է, որ հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է դիմավորելուց հետո Թրամփը Զելենսկիին ինչ-որ բան ասում և ձեռքով ցույց տալիս նրա հագուստը, սակայն պարզ չէ՝ Թրամփը դժգոհությու՞ն է հայտնում Զելենսկիի հագուստից, թե՞ գոհ է:

Թրամփը նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի, ապա՝ եվրոպացի առաջնորդների հետ։

Զելենսկիի հետ հանդիպմանը մասնակցում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելոգը։ Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպումներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հայտնել է, որ դիրքորոշումները համաձայնեցվել են եվրոպացի առաջնորդների հետ։

«Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Եվրոպական հանձնաժողովի առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ միասին մենք համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները նախագահ Թրամփի հետ հանդիպումից առաջ», – ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է իրական հրադադարի և նոր անվտանգության ճարտարապետության հաստատման։

«Մեզ խաղաղություն է պետք», – հավելել է քաղաքական գործիչը։