18/10/2025

Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ Լուսանկար

«Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։

Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը՝ իր ղեկավար կազմով, մարզչական շտաբով և ֆուտբոլիստներով, ջերմորեն շնորհավորում են ակումբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ ծննդյան 60-ամյակի առիթով:

Տարեդարձի կապակցությամբ ակումբը ընդգծում է, որ թե՛ թիմային, թե՛ անձնական հաղթանակները կյանքի անհատական ու մասնագիտական փուլերում մեծ նշանակություն ունեն։ «Այս փուլում կրկնակի կարևոր է արդարության հաղթանակը անարդարության նկատմամբ, ինչը նաև ակումբի գործունեության հիմնասյուներից է»,- նշում են ակումբից:

 Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ Էթերի Կարապետյան