«Տաշիր» ընկերությունների սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ձևավորվող նոր քաղաքական ուժի շուրջ սկսում են համախմբվել հանրային դաշտում հեղինակություն վայելող և հասարակության կողմից դրական ընկալվող տարբեր գործիչներ։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում սպասվում են որոշակիորեն անակնկալ զարգացումներ․ խոսքը վերաբերում է այն անուններին, որոնք կարող են լրջորեն փոխել ձևավորվող ուժի հանրային ընկալումը։
Հատկանշական է, որ գործընթացն ընթանում է այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ներով փաստացի կառավարվող դատարանը կրկին երկարացրել է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Սա թերևս ազդակ է, որ Կարապետյանի շուրջ ընթացող գործընթացները մտահոգում են իշխանություններին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձևավորվող նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ կհամախմբվեն ոչ միայն գործարար միջավայրի ներկայացուցիչներ, այլև ակադեմիական ու հասարակական շրջանակների հեղինակավոր դեմքեր։
Սա թույլ կտա ուժին ներկայանալ ավելի լայն օրակարգով և հնարավորինս արագ հաստատվել ներքաղաքական դաշտում։
Գլխավոր խնդիրը, որ դրված է (այս մասին«Ժողովուրդ»-ը գրել էր դեռ հուլիսի 25-ին), այն է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ որևէ միավորում չի լինելու ընտրական որևէ փուլում, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը»։
Բաց մի թողեք
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները
Արսեն Թորոսյանի ընկերը, ով բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում․ Լուսանկար
Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»