Գիտության և կրթության բնագավառի նվիրյալ, քաղաքական, պետական և հասարակական գործիչ։
Այսպես են բնութագրում նրան շատերը։ Մինչդե նա ավելին էր․նա արժանապատիվ, ազգասեր, լավատես, դրական էներգետիկայով անձնավորություն էր, բացառիկ մի մարդ, ով ուներ օբյեկտիվ դիրքորոշում՝ երկրում առկա քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների առնչությամբ և երբևէ չէր զլանում հրապարակայնորեն արտահայտել այն։
Ավելին, որպես ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր՝ նա հանդես է եկել դրանց որոշ լուծումներին միտված օրենսդրական նախաձեռնություններով։
Ցավալիորեն՝ սեպտեմբերի 1-ին չենք հանդիպի համալսարանում․․․
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բաբկենի Բոստանջյանի՝ արտասովոր տաղանդով օժտված, բացառիկ լուսավոր մարդու հիշատակը միշտ վառ կմնա իր գործընկերների և սաների հուշերում:
Գագիկ Վարդանյան; ԵՊՀ պրոֆեսոր
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին