ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։
Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին և ծավալներին, ինչպես նաև բացահայտվել են այդ հետապնդումների շարժառիթները։
Միաժամանակ առաջարկվել է նաև ընդունելության ձևաչափով առավել մանրամասն ներկայացնել իրականացվող հետապնդումների փաստաթղթային ապացույցները, փաստական և իրավական մանրամասները։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ․ օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում»:

Բաց մի թողեք
«Իմ ցուցմունքը Աստծո առաջ է»․ Գերմանալեզու domradio.de-ի անդրադարձը
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ․ Լուսանկար
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ