Ռուսաստանն առաջարկել է սկզբում իմ և Պուտինի, ապա Թրամփի հետ եռակողմ հանդիպում։ Այդ մասին ասել է Վոլոդիմիր Զելենսկի՝ նշելով, որ պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպման։
«Տարածքների հարցը մենք կքննարկենք իմ և Պուտինի հանդիպմանը»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցություններին:
Այս մասին նա հայտարարել է իր Truth Social սոցցանցում Եվրամիության երկրների ղեկավարների և Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հանդիպման համակարգմամբ կզբաղվեն Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Զելենսկին իր հերթին նշել է, որ ռուսական կողմն է խնդրել հանդիպում անցկացնել ամերիկյան վարչակազմի միջոցով։ Երկկողմ հանդիպումից հետո, կսկսվեն Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման պատրաստության աշխատանքները։
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման «ցանկացած ձևաչափի»:
Հստակ ամսաթիվ չի նշվում, սակայն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կողմերը կհանդիպեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ կայացել էին Թրամփի և Զելենսկիի, ինչպես նաև Թրամփի, Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հանդիպումները։
Հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ամերիկյան պատվիրակության անդամները հայտնել են, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․