Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը օգոստոսի 15-ին Civilnet-ին տված հարցազրույցում մի շարք սխալներ, մանիպուլյատիվ հայտարարություններ է արել։
Մասնավորապես, խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ՀՀԿ-ական իշխանության տարիներին գոյություն ունեցող ռազմական բալանսի մասին՝ նա ասել է․ «Հայաստանը․․․ բալանսը անընդհատ պահում էր և՛ քաղաքական բալանսը, և՛ տնտեսական բալանսը, և՛ ռազմական բալանսը․․․»։
Ի պատասխան լրագրողի հակադարձմանը, թե ռազմական բալանսը երկրների միջև խախտված էր՝ դատելով Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բյուջեներից, Զաքարյանը պատասխանել է, որ «դա ոչ մի նշանակություն չունի» և զուգահեռներ է տարել միմյանց հետ հակամարտող Իրանի ու Իսրայելի ռազմական բյուջեների միջև։
«Իսրայելի ու Իրանի հարաբերությունները նայեք ռազմական տեսակետից, բյուջեների տեսակետից»,- ասել է նա։
Ավելին՝ ի պատասխան լրագրողի հակադարձմանը, որ Իսրայելը ռազմական բյուջեով չի զիջում Իրանին, Զաքարյանը հակադարձում է նրան՝ Ոչ։
Այս մասին գրում է «Փաստերի ստուգման հարթակը» և հիշեցնում, որ նախկինում բազմիցս անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտված ռազմական բալանսին։ Բաց աղբյուրները ցույց են տալիս, որ երկրների միջև հօգուտ Ադրբեջանի ռազմական հավասակշռությունը խախտվել է դեռևս 2000-ականներից, սակայն գագաթնակետին է հասել հենց ՀՀԿ-ական իշխանության տարիներին։
Իսրայելի ու Իրանի ռազմական բյուջեն․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
FIP.am-ն ուսումնասիրել է վերջին մի քանի տարիների Իսրայելի ու Իրանի ռազմական ծախսերի վերաբերյալ բաց աղբյուրներում հասանելի տվյալները: Պարզվում է, որ Իսրայելի ռազմական բյուջեն գերազանցում է Իրանի ռազմական բյուջեին։
Այսպես․ համաձայն Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute, SIPRI) զեկույցի՝ 2023 թվականին Իրանը ռազմական բյուջեով զբաղեցրել է աշխարհում 26-րդ տեղը 10.3 մլրդ դոլարով, մինչդեռ Իսրայելը ռազմական ծախսերով 15-րդ տեղում է եղել 27.5 մլրդ դոլար բյուջեով։
2024 թվականին Իրանի ռազմական բյուջեն նվազել է 10%-ով՝ կազմելով 7.9 մլրդ դոլար, մինչդեռ Իսրայելինն էապես աճել է՝ կազմելով 46․5 մլրդ դոլար՝ ըստ էության գերազանցելով Իրանի ռազմական ծախսերը ավելի քան 6 անգամ։
2025 թվականին Իրանը ռազմական ծախսերն էապես 200%-ով ավելացրել է՝ հասցնելով մոտ 23.1 մլրդ դոլարի։ Իսրայելն իր հերթին ռազմական ծախսերի համար ընթացիկ տարում հատկացրել է 109.8 միլիարդ իսրայելական շեկել կամ մոտ 30 միլիարդ դոլար (2025 թվականի մարտին առկա փոխարժեքով)։
Այսպիսով, Զաքարյանի պնդումը, թե Իսրայելի ռազմական բյուջեն զիջում է Իրանին, սխալ է: Փաստացի Իսրայելը 2023-2025 թվականներին մի քանի անգամ գերազանցել է Իրանին ռազմական ծախսերի ցուցանիշով։
Ինչպիսի՞ն էին «ՀՀԿ-ի խաղաղ տարիները»
Արտակ Զաքարյանը, խոսելով ՀՀԿ-ի կառավարման տարիների ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացից, նշել է, որ այդ տարիներին խաղաղություն էր տիրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Բաց մի թողեք
Իրանի նախագահն այցելել է Կապույտ մզկիթ և մասնակցել նամազի. Լուսանկարներ
Ողբերգական ավտովթար. ավագ քննիչը «Ford Fusion»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները. Լուսանկար
Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական թիմը դիմել են միջազգային կառույցներին