Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա և կնպաստի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ առաջնորդների հետ առցանց հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։
Նրա խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ 19-րդ փաթեթը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր։
Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, ապա ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի՝ դրանք պետք է լինեն «ամուր և համոզիչ», որպեսզի Ռուսաստանին զսպեն վերախմբավորումից ու նոր հարձակումից։
Բաց մի թողեք
Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին
Երկու դիտարկում՝ նույն թեմայով. հայաստանցի – ղարաբաղցի
ԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրվա առթիվ հատկացրել է ավելի քան 4 միլիարդ եվրո