Ռուսական ՀՕՊ միջոցները գիշերը 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռուսաստանի մարզերի օդում, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Այս գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 42 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք․ 14-ը՝ Վորոնեժի մարզի տարածքի, ութը՝ Տամբովի մարզի տարածքի, յոթը՝ Կուրսկի մարզի տարածքի, հինգը՝ Ռոստովի մարզի տարածքի, երկուական՝ Բրյանսկի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի տարածքների, մեկական՝ Կրասնոդարի երկրամասի և Լիպեցկի մարզի տարածքների օդում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար
Ծեծկռտուք Թուրքիայում՝ կուսակցական ժողովի ժամանակ