Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելն անհնար է առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու։
Ինչպես հաղորդում է TASS-ը, Լավրովը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում պետք է հիմնվել 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների վրա, և որ այդ երաշխիքների լուրջ քննարկումը առանց Ռուսաստանի մասնակցության փակուղի է։
Նա նաև հավելել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն հավասար պայմաններում Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև։
Նախարարը նաև նշել է, որ եվրոպական երկրները «անբարոյական փորձեր» են անում ազդելու ԱՄՆ-ի՝ Մոսկվայի նկատմամբ ունեցած դիրքորոշման վրա, սակայն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ոչ մի կառուցողական առաջարկ չի ներկայացվել։

Բաց մի թողեք
Հին կախվածությունը պարզապես նոր դիվանագիտական անուն կստանա
Կրեմլի հաշվարկում ցուրտն արդեն ռազմական նշանակություն է ստացել
Ֆրանսիայում սոցիալական լարվածությունը և Մակրոնի պարտությունը