«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի փակելու արցախյան հակամարտության էջը: Հայ ժողովուրդը նրան իր աթոռին այլևս չի հանդուրժում, պարզապես նրան հաջողվել է ձեռնասուն իրավակարգ ստեղծել:
Մեր ժողովուրդը հետպատերազմյան հինգ տարում բազմիցս փողոց է դուրս եկել։ Ժողովրդի ակտիվ մասը վաղուց չի ընդունում Փաշինյանին, պարզապես նա ունի ոստիկանական ուժեր և օրենքի «պաշտպանությունը»:
Չարաշահելով 2021 թ․-ին իր վերարտադրության փաստը` Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և իր այլ դաշնակիցներից պարբերաբար ֆինանսական միջոցներ է ստանում:
Դրա արդյունքն այս յոթ տարում պետական պարտքի կրկնապատկումն է: Փաշինյանի
հովանավորները նրան այդկերպ ֆինանսավորում են, նա էլ այդ միջոցները բաժանում է ոստիկանությանը և իրավապահ համակարգին»:

Բաց մի թողեք
«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»
Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում
Թուրքիան «չի ճանաչում Ղրիմի ապօրինի անեքսիան, սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը