24/08/2025

Էդ պայմաններում պաշտպանական ծախսերի կրճատումը ոչ այլ ինչ է քան պատերազմի սադրանք-հրավեր. Նահապետյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է պաշտպանական բյուջեի մասնաբաժինը կրճատելու մտադրության մասին, որովհետև «խաղաղություն է հաստատվել»։ Մինչդեռ Ադրբեջանը մտադիր չէ կրճատել իր պաշտպանական ծախսերը։

Բոլոր այն դեպքերում երբ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կողմերից մեկը կրճատել է պաշտպանական բյուջեն, իսկ մյուսը` ոչ, մաքսիմում 5-10 տարի հետո դրան հետևել է ռազմական էսկալացիա. սրա մասին են խոսում Սուդանի, Աբխազիայի, Բոսնիայի և շատ այլ փորձառություններ։

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կա՛մ գոյություն են ունեցել միջազգային մոնիթորինգի ուժեղ մեխանիզմներ, կամ զենքից հրաժարվող կողմը ունեցել է հզոր արտաքին քաղաքական երաշխավոր։ Հայաստանի դեպքում չկա ու չի լինելու ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը։

Էդ պայմաններում պաշտպանական ծախսերի կրճատումը ոչ այլ ինչ է քան պատերազմի սադրանք-հրավեր։

Միքայել Նահապետյան