25/08/2025

Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»:

10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել մարզպետի պաշտոնում, սակայն նշանակում չի արվել:

Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին:

Բայց քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել այդ պաշտոնում որեւէ մեկին գտնել, Փաշինյանը միայնակ որոշում է կայացրել Արեն Մկրտչյանին մարզպետ նշանակել:

Մկրտչյանն էլ, որ հարազատ Ալավերդիում խայտառակ պարտություն կրեց՝ չընտրվելով քաղաքապետ, վերջին ժամանակներս ամեն բան անում էր Փաշինյանին ապացուցելու իր հավատարմությունը` անդադար քննադատելով ընդդիմադիրներին:

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվեց ինչից հետո ՔՊ-ում կադր չէին գտնում»։