Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը և բռնկվել:
Վարորդը և ուղևորն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Ուղևորին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել է ավտոմեքենան:


Բաց մի թողեք
«Իմ ցուցմունքը Աստծո առաջ է»․ Գերմանալեզու domradio.de-ի անդրադարձը
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ․ Լուսանկար
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ