Օգոստոսի 22-ին Աստրախանում գումարվել է ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ նիստին ընդառաջ՝ ադրբեջանցի և ռուսաստանցի պաշտոնյաները, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «հարգանքի տուրք են մատուցել» Հեյդար Ալիևի հիշատակին, որի արձանը «կանգնեցված է քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Նաբերեժնայա փողոցի վրա»:
Այդ արարողությանը մասնակցել է նաև Աստրախանի նահանգապետ Բաբուշկինը:
Ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին անցյալ շաբաթ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այն կկայանա Մոսկվայում:
Նիստը փաստացի գումարվել է Աստրախանում, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական կողմի պահանջով: Ադրբեջանն Աստրախանի մարզի առանցքային գործընկերներից մեկն է, թելեգրամ-ալիքում գրել է նահանգապետ Բաբուշկինը, նա խոսել է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապերի կարևորության մասին:
Վերջին շրջանում Բաքվից Ռուսաստանի հասցեին պատմա-քաղաքակրթական հավակնություններ են հնչում՝ կապված ներկայումս ՌԴ մազ կազմող տեղաշրջանների և քաղաքների թուրքական ինքնության մասին:
Աստրախանը բացառություն չէ: Տեղաշրջանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվել է 18-րդ դարի սկզբներին՝ Պետրոս Մեծի Կասպյան արշավանքների ընթացքում, իսկ մինչ այդ հայտնի է եղել որպես Հաշտարխանի խանություն:
Մոսկվայի կողմից ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն Աստրախանում անցկացնելու առաջարկությանը համաձայնությունը միանշանակորեն հուշում է, որ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը շարունակելու մտադրություն չունի:
Օգոստոսի 22-ն, այսպիսով, կարելի է անվանել ռուս-ադրբեջանական «Հաշտարխանի հաշտության» օր, որի խորհրդանիշը Հեյդար Ալիևի հիշատակի հարգման արարողությանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությունն է: Անցյալ տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինը Բաքվում ծնրադրել է Հեյդար Ալիևի գերեզմանին:
Բաց մի թողեք
Խաղաղության համաձայնագրերը կօգնեն կառուցել միջանցք Հայաստանի տարածքով, թեև դա Իրանին դուր չի գալիս. Լուկաշենկո
Ալիևն ասել է, որ հայ հասարակությունը հիվանդ է
Լավրովը խափանեց ԱՄՆ – ՌԴ բանակցություններում պայմանավորվածությունները․ Bloomberg