Հունգարիան բազմաթիվ անգամներ է առաջարկել Ռուսաստանին եւ Ուկրաինային գագաթնաժողով անցկացնել Բուդապեշտում՝ հակամարտության կարգավորման համար։ Հունգարիայի մայրաքաղաքը լիովին համապատասխանում է նման հանդիպման անցկացման համար։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է արդոյք, որ ՌԴ, Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը անցկացվի Հունգարիայի մայրաքաղաքում։
Սիյարտոն հիշեցրել է, որ դեռ 22 թվականին՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից անմիջապես հետո՝ առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին անցկացնել ռուս-ուկրաինական հանդիպում Բուդապեշտում։
Սիյարտոն նաեւ նկատել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպայի այն եզակի գործիչներից է, ով կարողանում է միանգամից լավ հարաբերություններ պահպանել թե Դոնալդ Թրամփի, թե Վլադիմիր Պուտինի հետ։
Ուկրաինական իշխանություններն անիմաստ են համարում Ռուսաստանի հետ խաղաղությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկումը՝ նախքան որոշակի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցի հստակեցումը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Իգոր Ժովկվան։
«Առանց անվտանգության երաշխիքների եւ հստակ ընկալման՝ թե Ուկրաինայի, թե Եվրոպայում եւ ԱՄՆ-ում մեր գործընկերների համար, թե ինչ են նշանակում այդ անվտանգության երաշխիքները, որոնք տրամադրվելու են Ուկրաինային եւ ողջ եվրոպական ցամաքին, իմաստ չկա խաղաղության հաստատման բանակցություններում այլ հարցերի մասին խոսել, ինչի մասին հիմա բոլորն են խոսում»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։
Վերջինս նաեւ հավելել է, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն թե ռազմական, եւ թե քաղաքական։ Դա նշանակում է, որ պետք է պահպանվի ուկրաինական բանակի ներկայիս թվաքանակը, ինչպես նաեւ Ուկրաինան պետք է հնարավորություն ունենա անդամակցելու Եվրամիությանը։ Ժովկվան չի մանրամասնել, թե արդյոք Կիեւը նախատեսում է իր տարածքներում եվրոպական ռազմական հավաքակազմեր տեղակայել։
Բաց մի թողեք
Ուկրաինայի հարցով երկու շաբաթից կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ
Զելենսկին «ոչ» է ասել Թրամփի բոլոր առաջարկներին
Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ. Թրամփ