Oգոստոսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի:
Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է:
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինս մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, որը մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն մահացած:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Բաց մի թողեք
Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժածները 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կստանան. մանրամասներ
Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար