Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Իրավապահ շրջանակներից հայտնի դարձավ, որ Աբրահամյանը կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում իր նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։
Մակարյան.news-ն էլ օրվավերջում այս մասին հրապարակման մեջ հիշեցրել էր, որ Աբրահամյանը, տարիներ շարունակ աշխատել է Պետգույքի կառավարման կոմիտեում, որտեղ 5 անգամ նկատողություն ստանալուց հետո 2022-ին ազատվել էր աշխատանքից։
Չնայած նման անցյալին, նա տեղավորվել է աշխատանքի հենց «Հայփոստում», որի տնօրենը
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն է։
Այս հանգամանքն ավելի մեծ հասարակական հետաքրքրություն է առաջացնում, քանի որ պետական համակարգում սկանդալների հետ կապ ունեցող անձանց տեղափոխումը ՔՊ-ական ղեկավարների ընտանիքի ազդեցության տակ գտնվող կազմակերպություններ մի շարք հարցեր են առաջացնում։
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն