23/08/2025

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ուղերձ է հղել

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ուղերձ է հղել.

«Սիրելի բարեպաշտ Մեր զավակներ,

Հայրական սիրով շնորհակալություն ենք հայտնում Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ձեր բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ամենքիդ և հայցում, որ Երկնավոր Տերը պարգևի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին հարանորոգ հաջողություններ և ամենայն բարիք։

Թող բարձրյալ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և բարօրություն շնորհի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։