Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գեներալի կոչումով գլխավոր դատախազն անխոցելի կեցվածքով Ազգային Ժողովում պնդում էր ահաբեկչության նախապատրաստում մեղադրանքը, մասնավորապես՝ հղումներ անելով գաղտնալսված ձայնագրությանը, որն արդեն իսկ լայնորեն տարածվել էր հանրության շրջանում։
Տևական ժամանակ է՝ փաստաբանները հրապարակել են ձայնագրության ամբողջական տարբերակը և ներկայացրել տիկին դատախազի պնդումների հակառակ պատկերը, այսինքն՝ ամբողջությամբ ժխտել են մեղադրանքի, որքան հասկանում եմ՝ հիմնական մասը։
Տիկին դատախազ, ինչո՞ւ եք լուռ։ Դուք պարտավոր եք ևս մեկ անգամ այցելել ԱԺ և բացատրություններ տալ, եթե, իհարկե, ձեր նպատակը միայն հանրությանը մոլորության մեջ գցելը չէր։ Ի վերջո, դուք եք պատասխանատու մեղարանքի համար»։
Բաց մի թողեք
Փաշինյանը խոստովանեց, որ գիտակցաբար է զпհшբերել Արցախը․ Զուրաբյան
Փաշինյանի անկարողությունը մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառն է․ Օսկանյան
Անկախության հռչակագիրը դարձավ երկրիս անկախությունը ամրագրող ծննդական. Սիմոն Սարգսյան