Մինչ ընդդիմադիր դաշտում ամառային արձակուրդներն են վայելում, իշխանական ճամբարում բուռն մրցապայքար է՝ հաջորդ ժամկետում բարձր պաշտոնների համար։
Հրապարակ թերթը գրել է․ Ասում են, որ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան՝ Ալեն Սիմոնյանից սկսած, Արայիկ Հարությունյանով, Հայկ Կոնջորյանով եւ Ռուբեն Ռուբինյանով վերջացրած։
Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ եւ այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։
Կանանց գերապատվություն տալով, ասում են՝ Փաշինյանը մի քանի հարց է լուծում, նախ՝ իրեն ապահով է զգում, երբ առանցքային պաշտոններում կանայք են, որոնք ավելի հնազանդ են ու ենթարկվող իրեն, բացի այդ՝ փորձում է ցույց տալ, թե արեւմտյան արժեհամակարգի կրող է եւ գենդերային խտրություն չի դնում։
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն