Արդեն եթե ոչ բոլորին, ապա առնվազն շատերին ու լիովին հասկանալի է, որ Փաշինյանի «վաշինգտոնյան էպոպեան» առաջին հերթին առաջիկա ընտրությունների մասին էր: Բազմիցս առիթ է եղել նշելու, որ Փաշինյանին շատ էր պետք մի ինչ-որ թուղթ, որի վրա վերնագրում լինի «խաղաղություն» բառը, գլուխը՝ քարին, թե բովանդակության մեջ ինչ կլինի:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Եվ Վաշինգտոնից վերադառնալուց ընդամենը օրեր անց, ինչպես եւ կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանն սկսեց «խաղաղություն» բառն ավելի առարկայորեն ծախել (վաճառել, սաղացնել) հասարակության վրա: Փաշինյանն ասում է, թե «ապագան եկել է», այլեւս խաղաղություն է, պետք է այն խնամել, արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք ապ- րում, բլա-բլա-բլա… Տպավորիչ էր, որ նա իր կաբի- նետի նախարարներին շնորհավորում էր… խաղաղության հասնելու համար: Մինչդեռ միակ բանն, ինչին հասել են Փաշինյանն ու իր քաղմերձավորների նեղ կազմը, ընդամենը մի նախաթուղթ է, պայմանավորվածություն… պայմանավորվելու մասին:
Հետո, «խաղաղություն» տերմինը հասարակության վրա ծախելու շրջանակներում, էլի միանգամայն կանխատեսելիորեն, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության ու ոչ խաղաղության միջեւ»: Սա ավելին է, քան պարզունակ նենգախեղումն ու շանտաժը: Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ: Բոլոր ոչ իշխանական ուժերն ու, առհասարակ, հասարակության ճնշող մեծամասնությունը պարզապես դեմ են ստորացմանը, դեմ են թշնա- մական պարտադրանքի տակ երկրի կենսատարածքները զիջելուն, դեմ են ՀՀ Սահմանադրությունը թշնամական թելադրանքով փոխելուն, դեմ են Արցախն ուրանալուն, դեմ են ՀՀ Անկախության հռչակագիրն առոչինչ հայտարարելուն, դեմ են Հայաստանի թրքացմանն ու ադրբեջանականացմանը: Մեծ հաշվով՝ դեմ են Փաշինյանին ու նրա բերած ավերներին, կորուստներին, ազգային նվաստացմանն ու երկրի ինքնաոչնչացմանը:
Մի խոսքով, Նիոլ Փաշինյանը տվել է ընտրությունների մեկնարկը: Ու այսօր արդեն ակնհայտ է, որ քարոզչության մեխը լինելու է «խաղաղություն» բառը՝ հաշվի առնելով, որ դա թանկ ու ցանկալի է յուրաքանչյուր հայ մարդու համար, թեկուզ եւ դեռեւս «տակը բան չկա», իսկ թշնամական երկիրը շարունակում է ռազմատենչ ու պահանջող հռետորաբանությունը, իսկ ռազմական ծախսերը գնալով ավելացնում է…
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն