Իհարկե, Հայաստանը լավ երկիր է և զբոսաշրջիկներին միշտ է գրավել ու գրավելու: Իհարկե, սփյուռքում ապրող հայությունը միշտ է կարոտել ու կարոտելու և հաճախ այցելելու է իր հայրենիք: Բայց զբոսաշրջիկների քանակը միայն հիմար ղեկավարը կարող է իրեն վերագրել:
Հրապարակ թերթը գրել է․ Իհարկե, հայ հոգևորականների մեջ կան այնպիսիք, որոնք եկեղեցու սպասավորի կոչմանն արժանի չեն և սխալմամբ են հայտնվել Հայ առաքելական եկեղեցում, բայց նրանց թերությունների մասին խոսելու իրավունք չունի երկրի կառավարումը ձախողած վարչապետն ու իր ստրկամիտների թիմը:
Իհարկե, ընդդիմադիրների մեջ էլ կան պատեհապաշտներ, շահամոլներ, քաղաքական գործչի անվան տակ թաքնված անհայրենիք իշխանասերներ, բայց նրանց «դատավոր» կարող են լինել միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլ ոչ թե իշխանասիրության ռեկորդ խփած ՔՊ-ականները:
Շարքային հայ մարդիկ կարող են նաև դժգոհ լինել Լևոն Տեր-Պետրոսյանից, կամ` Ռոբերտ Քոչարյանից, կարող են քննադատել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին ու շատ շատերին, բայց նրանց քննադատելու իրավունք չունի մեկը, ով 7 տարվա մեջ հայ ժողովրդին այնքան վնաս է պատճառել, ինչքան նախորդ 7 հարյուր տարում չէր պատճառել ոչ մի իշխանություն:
Նման իրավունք չունի նա, ով Արցախի կորստի, արցախյան շարժման էջը փակելու հեղինակն է ու հպարտանում է դրանով:
Ով չի գիտակցում անգամ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում:
Մարդն 98-ին հասկացավ, որ չի կարող ճակատագրական ու միանձնյա որոշում կայացնել մի ողջ ժողովրդի փոխարեն և չարաշահել պետության կառավարչի` ժամանակավորապես իրեն վստահված պաշտոնը:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը