ԴՕԿ կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Օգոստոսի 29-ին նշանակված է Վարդան Ղուկասյանի վերջին դատական նիստը։ Ինչպես նա նշել է իր ուղերձում, այդ օրը, ժամը 11:00-ին, բոլորս հավաքվում ենք Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատան առջև՝ արդար դատավարության պահանջով։
Միաժամանակ, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին ևս կոչ ենք անում ներկայանալ դատարանի առջև և բարձրաձայնել նույն պահանջը։ Վեց ամիս շարունակ մեր դիրքորոշումը եղել է և մնում է անփոփոխ՝ արդար դատավարություն և ոչինչ ավելին։
Հարգելի ընկերներ և կուսակիցներ, խնդրում և հորդորում ենք յուրաքանչյուրին պարտադիր ներկայանալ․ ձեր մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի։
Սպասում ենք բոլորիդ՝ օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին»։
Բաց մի թողեք
Գյումրիում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի. Լուսանկար, Տեսանյութեր
ԱԺ-ում ով կփոխարինի Արեն Մկրտչյանին․ Լուսանկար
Ադրբեջանամետ քաղաքագետին ՌԴ-ում ներառել են «Օտարերկրյա գործակալների ռեեստրում»