Այն ստերն ու կեղծիքները, որոնց վրա կառուցվում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գաղափարաբանությունը:
Նախ ճշտենք այն հանգամանքը, որ Հռչակագրի կոնֆլիկտային բնույթը, վերջինիս ասելով, մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։
Առաջինի սկիզբը դրվել էր բոլշևիկյան հեղաշրջումից հետո՝ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին և հատկապես ուժեղացվել էր 30-ականների վերջերին: Իսկ սառը պատերազմի մեկնարկը տրվել է 1946-ի մարտին Ու. Չերչիլի (այդ պահին ՄԹ արդեն նախկին վարչապետ) Ֆուլտոնյան ճառով՝ ԱՄՆ Միսուրի նահանգի Ֆուլտոն բնակավայրի Վեսթմինսթերյան համալսարանում:
Իսկ թե ինչու է «մեծարգոն» ֆիքսվել նախորդ դարի 50-ականների վրա, դա էլ գալիս է հայոց ցեղասպանության վերաբերյալ բարձրաձայնումների տարիներից, երբ ԽՍՀՄ-ում սկսվեց Խրուշչովյան ձնհալի ժամանակաշրջանը: Այնպես որ, Հռչակագրի կոնֆլիկտայնությունը ոչ թե համապատասխան միջավայրի արգասիք էր, այլ ճիշտ հակառակը:
Մարդիկ ստացան քաղաքացիական ազատության որոշակի չափաբաժին, ու դա բավարար էր, որպեսզի զարթոնք ապրեր սեփական պատմության խնդիրները բարձրացնելու ցանկությունը: Այնպես որ, մեր հավաքական հայրենասիրության մոդելը համամարդկային էր, ու այն կարիք չուներ, որպեսզի կաթիլ–կաթիլ սերմանվեր Խորհրդային Միության կողմից:
Դա՝ մեկ, և երկրորդ. 50-ականներին Հայաստանի առումով «ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղության» մասին խոսելն անմտություն է, քանի որ դա ենթադրում է Արևմտյան Հայաստանի (թրքասեր Նիկոլին վրա ազդող եզրույթը) տարածքների ազատագրում։
Այդ գաղափարը սկիզբ առավ Հայրենական պատերազմի վերջին տարում, նույնիսկ ծրագիր մշակվեց, սակայն ենթադրաբար Ֆուլտոնյան ճառով սկզբնավորված միջազգային իրադրության պայմաններում կասեցվեց դեռ չսկսված:
Երրորդ, անհասկանալի է, թե ինչու պետք է ԽՍՀՄ-ի կողմից սկզբում ստեղծվեր հայրենասիրության ընկալումների հավաքական հայկական մոդել, իսկ հետո այն «արտահանվեր հանրապետության տարածքից՝ դրա տեղային արտահայտումը թույլ չտալու նպատակով»: Մի տեսակ, մեկը մյուսի հետ չի բռնում՝ համաձայն չե՞ք:
Տեսական այս պնդումը հերքելու համար բավական է բերել Իսրայելի օրինակը, ինչն արել եմ բազմիցս: Դեպի Պաղեստին հրեաների միգրացիայի առաջին խոշոր ալիքը սկիզբ առավ 1881-ին ցարական Ռուսաստանում հրեական ջարդերի հետևանքով:
Դրանից 16 տարի անց սկիզբ դրվեց սիոնիզմին (Թեոդոր Հերցլի «Հրեական պետությունը» աշխատությամբ), ու հոսքերը դեպի Պաղեստին ինստիտուցիոնալիզացվեցին: Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կազմավորված Ազգերի Լիգայի կողմից Պաղեստինյան տարածքի մանդատը տրվեց Միացյալ Թագավորությանը: Միգրացիայի հոսքերը չէին կարող չհանգեցնել այդտեղ բնակվող պաղեստինյան արաբների հակազդեցությանը:
Դրան գումարվեց տեղում ձևավորված հրեական կազմակերպությունների կողմից տարածքի անգլիական ղեկավարության դեմ պայքարը՝ շատ դեպքերում ահաբեկչական: 1948-ին Իսրայել պետության հռչակմանը հետևեց շրջապատի արաբական երկրների հարձակումը:
Ու եռաստիճան կոնֆլիկտայնության պայմաններում, սկզբում Խորհրդային Միության, իսկ այնուհետև ԱՄՆ-ի հովանավորության ներքո երկիրը վերածվեց տարածաշրջանային գերտերության:
Ինչպես տեսնում ենք, ոչ թե շուրջանակի, այլ եռաստիճան կոնֆլիկտայնությամբ երկիրը կարողացավ իրական անկախություն կառուցել։ Որովհետև էն գլխից կառավարվեց հայրենիքին նվիրյալ ու գրագետ անձանց կողմից ու երբեք չտրվեց պարտվողականությանը:
Այնպես որ, հիմքից սխալ է վերջինիս այն պնդումը, թե «վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն իրեն համոզման է բերել, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում»:
Այն առաջացել է պատերազմի խայտառակ պարտության՝ ապաշնորհության կամ դավաճանության մեղքն իրենից վանելու նպատակով:
Հատկապես երկրորդի առումով բավական հետաքրքիր բացահայտումներ կլինեն ազգությամբ հրեա ռուս բլոգեր Լապշինի, լրագրող Նաիրի Հոխիկյանի ու (նախկինում ՀԱԿ-ից) Վլ. Կարապետյանի զրույցներից ու ձայնային հաղորդագրություններից: Եթե, իհարկե, այդ անգամ դատարան դիմի Նաիրի Հոխիկյանը, ինչը կարծում եմ, իրատեսական հեռանկար է:
Դրանով կբացահայտվի նաև «իրական Հայաստանի» ճարտարապետ վարչապետի, թե ինչու մինչև 2020-ի սեպտեմբերը ինքը չի գնացել զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր, «գաղտնիքը»:
Ասվածին ավելացնեմ այն հանգամանքը, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դ. Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցի (2018-ի հոկտեմբերի վերջին) ընթացքում մեզ խորհուրդ տրվեց ազատվել պատմական կարծրատիպերից:
Ռուսատյացությամբ հայտնի այդ քաղաքական գործչի մասին Դ. Թրամփն ասել է, որ եթե հետևեր դրա խորհուրդներին, Միացյալ Նահանգները պետք է անընդհատ պատերազմերի մեջ լիներ:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Քի Վեսթ հրավիրել
Ադրբեջանը «պետք է ամեն վայրկյան պատերազմի պատրաստ լինի», իսկ Հայաստա՞նը ․․․
Իլհամ Ալիևն է եռակողմ համաձայնագրի հեղինակը, մենք՝ կատարողը