«Պատրաստ էի փոփոխություններին, որովհետև այդ քայլին դիմել եմ գիտակցաբար: Շարժառիթն առաջին հերթին առողջական էր, հետո նաև՝ դրանից բխող մյուս պատճառներով»,- արտաքին փոփոխությունների և վիրահատության մասին է խոսել Լիանա Վանոյանը՝ «LIFEROOM» հաղորդման ընթացքում։
Ամալյա Հովհաննիսյանի հետ զրույցում նա անկեղծորեն պատմել է նիհարելու, դրա հետևանքների և բերած փոփոխությունների, սիրելիից բաժանվելու և կյանքի նոր փուլի մասին։
«Եթե ասեմ՝ շատ բան է փոխվել արտաքին աշխարհում, չէ։ Ուղղակի ես հիմա կյանքին մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում։ Փառք Աստծո, հիմա ամեն բան կարգին է: Վիրահատությունից առաջ հասել էի ճգնաժամային կետի. ինքնազգացողությունս սարսափելի վատացել էր, ծնողներիս հոգեվիճակն էլ ազդեց ինձ վրա, որովհետեւ հասկացա՝ հաշտ չեն իմ առողջական խնդիրների հետ»,- ասել է դերասանուհին։
Խոստովանել է, որ իր կյանքում հիմա հետաքրքիր շրջան է՝ ինքն իրեն ուսումնասիրելու․ «Դրա համար էլ լուռ եմ Ինստագրամում։ Փորձում են դա կապել իմ ֆիզիկական փոփոխության հետ․ «Գիտեք, Լիանան նիհարեց, և հումորը հեռացավ նրանից»։ Չկա նման բան, որովհետև ես հիմա ուսումնասիրում եմ ինձ, շրջապատող աշխարհը, իմ էմոցիաները, բոլոր այն խանգարող հանգամանքները՝ նույնիսկ մարդկանց տեսքով, որոնք գալիս են իմ կյանք»։
Վանոյանը նաև խոսել է սիրելիից բաժանվելու մասին՝ նշելով, որ խավար թվացող այդ բարդ շրջափուլն իրեն հետո տարել է լույսի և ինքնաճանաչման ճանապարհով․ «Իմ կյանքում շատ սիրուն պատմություն էր սկսվել՝ հետաքրքիր զարգացումով։ Եվ ինչ-որ կետից այն ավարտվեց՝ առանց լուրջ պատճառների։ Հոպ, և այդ մարդն էլ չկա, այդ պատմությունն էլ չկա: Չգիտեի, որ այդպես լինում է: Հայտնվեցի անելանելի իրավիճակում, որովհետև չունեի կոնֆլիկտ, չէի հասկանում՝ ինչու դա եղավ։ Ես մնացի իմ գեղեցիկ հարաբերությունների մեջ մենակ՝ «փնթի դարակներով»։ Տեսա իմ գործած սխալները, իմ սխալ նվիրումը։ Տեսա կողմնակի հանգամանքները և մի խանգարող կին… Ցավո՞տ էր: Այո: Վերականգնվո՞ւմ եմ: Այո: Կուզե՞ի էլի այս ճանապարհով անցնել: Այո»։
Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ Լուսանկար
Արտակարգ դեպք Երեւանում
Թբիլիսիի բնակչուհին սպանել է 22-ամյա ամուսնուն