ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսպես կոչված խաղաղության հռչակագրին՝ այն բնորոշելով որպես Ադրբեջանի թելադրած պահանջների իրագործման փաստաթուղթ։
Նրա խոսքով՝ կապիտուլյացիան մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց․ «Այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն այն դեպքում, եթե փոխվեն այն իշխանությունները, որոնք հանդիսացան կապիտուլյացիայի պատճառ և ստորագրեցին այդպիսի փաստաթուղթ»։
Սարգսյանը նաև ընդգծեց, որ իրենք երբեք չեն վիճարկել Ադրբեջանի հետ բանակցությունների անհրաժեշտությունը, սակայն դա, ըստ նրա, չի կարող տեղի ունենալ միակողմանի զիջումների գնով՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով. «Ցավոք, այսպես է վարվում Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»։
Սերժ Սարգսյանը նշեց, որ այլևս չի պատրաստվում խոսել 2018 թվականի իրադարձությունների մասին. «Ես արդեն երկու անգամ ասել եմ, որ այդ թեմային չեմ անդրադառնալու։ Խոսելու եմ միայն մեկ անգամ՝ ուղիղ եթերում։ Խնդրում եմ՝ լցվեք համբերությամբ և սպասեք այդ եթերին։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:
Բաց մի թողեք
Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից արագացրեց հայ – ադրբեջանական խաղաղության գործընթացը․ Բայրամով
Մենյույում կա երկու ընտրություն կամ բանտ, որպես «ռևանշիստ» կամ գժանոց, որպես «հիվանդ»
«Լավ ապրելու խոստումի» խաբկանքը. Քարտեզ