Օգոստոսի 21-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում 64-ամյա տղամարդը հաղորդում է ներկայացրել, որ Մասիս քաղաքի 7-րդ փողոցում գտնվող իր տնից գողություն է արվել։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նշված հասցե մեկնած Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին տանտերը հայտնել է, որ նախորդ օրը՝ կեսօրից ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում, հագուստի գրպանից 43 հազար դրամ են գողացել։
Նույն օրը հաղորդում է տվել նաև նույն փողոցի 71-ամյա բնակիչը։ Նա Արարատի քրեական ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և պահարանից գողացել 38 հազար դրամ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի և Կոտայքի մարզային վարչությունների, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է բնակարանային գողությունները կատարած անձի ինքնությունը։
Հրազդան քաղաքի 59-ամյա բնակիչը օգոստոսի 21-ին հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Նա խոստովանել է արարքը։ Նախաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ