Շաբաթ օրը տեղի է ունեցել Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանի դստեր` Մելանյա Ճաղարյանի հարսանյաց արարողությունը:
Հրապարակ թերթի աղբյուրի խոսքով` հարսանիքին ներկա են եղել նաեւ վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում գործող «Հատիս» ռեստորանում:
Ըստ մեր աղբյուրի` վարչապետի անվտանգությունը ներկաներին անխտիր զննության է ենթարկել, ստուգել, որ հանկարծ զենք, անգամ կտրող-ծակող գործիքներ չլինեն հյուրերի մոտ: Ի դեպ, բոլոր այն հարսանիքներին, կնունք-ծնունդներին, որտեղ ներկա է լինում Փաշինյանը, նրա անվտանգությունն անխտիր ներկաներին քննության է ենթարկում:
Մեր աղբյուրը պատմեց, որ հարսանիքին ներկա է եղել մոտ 300 անձ, նրանց թվում՝ Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը, նրա եղբայրը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Որքան էլ որ զարմանալի թվա, հարսանիքին ներկա է եղել նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ՝ ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որն ընդդիմադիր հայացքներ ուներ:
Բաց մի թողեք
Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին
Լիլիթ Մակունց` անգին քարը, կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Իրան – Բյուզանդիա հավիտենական հաշտության պայմանագիրն ընդամենը յոթ տարվա կյանք ուենցավ