Ալիևը վերջապես բացահայտեց պետական գաղտնիքը․ «Զանգեզուրի միջանցքի» անվանափոխության գաղափարը իր հեղինակային իրավունքի տակ է։ Մի վայրկյան, լսեք ինչ է ասում․
Հրապարակ թերթը գրել է․ «Այժմ, երբ «Զանգեզուրի միջանցքը» կրում է Թրամփի անունը, այն շուտով կյանքի կկոչվի»։
Լսե՞լ եք: Սա արդեն ոչ թե միջանցք է, այլ ամերիկյան երազանքի ուղեգիծ։ Երևի չեք մոռացել, թե ինչպես Փաշինյանը նվնվում էր, որ հայերն արձագանքում են «Զանգեզուրի միջանցք» անվանը։
Ըստ Նիկոլի տրամաբանության՝ եթե անունը փոխենք, հայ ազգը միանգամից կթեթևանա։ Մեկ էլ ասում են՝ դա այլևս Զանգեզուր չէ, այլ «Թրամփի միջանցք», մի բան, որ նույնիսկ Գառնիի տատիկը կասի․ «Էդ Թրամփն էլ թող գա մեր տուն, հաց ուտենք»։
Փաշինյանը մտահոգությունն արտահայտեց, Ալիևն էլ՝ «Էդ ի՞նչ բան ա, անունը փոխենք, որ զոհին հոգեբանական վնաս չլինի»։ Արդյունքում ծնվեց գլոբալ ստեղծագործություն՝ TRIPP՝ Trump International Route for Peace and Prosperity։ Հնչում է այնպես, կարծես ոչ թե միջանցք է, այլ թռիչք դեպի Մալդիվներ։
Ուշադրություն դարձրեք Ալիևի սիրուն խոսքերին․ «Թրամփի վարչակարգը պատշաճ մտահոգությամբ արձագանքել է մեր մտահոգություններին»։ Սա արդեն միջազգային սիրավեպ է։ Եթե ռուսական կինո լիներ, անունը «Հարսնացուն հյուսիսից» չէր լինի, այլ «Փեսացուն արևմուտքից»։
Հիշո՞ւմ եք ֆիլմի դիալոգը․
-Մուրադ ջան, մտքումդ չե՞ս որոշել՝ քանի հոգով ենք գնալու։
-Քանի հոգի ո՞րն ա, հենա ես կգնամ, կվերցնեմ ու կբերեմ էլի։
-Հա բա՞ տիկին Արուսյակը։
-Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա։
Հիմա պատկերացրեք․
Ալիև․ «Ես կգնամ, միջանցքը կբերեմ»։
Թրամփ․ «Հա բա՞ Փաշինյանը»։
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»։
Վսյո, ռոմանտիկ կոմեդիան ավարտվեց ամերիկյան happy end-ով։ Թրամփն էլ ոգևորվեց, որովհետև իր պատկերացմամբ Մուրադն ու Արուսը մեկ հոգի են։ Հիմա մնում է, որ Երևանում էլ փողոցները վերանվանեն․ օրինակ՝ «Տիգրան Մեծի պողոտա» դառնա Donald Trump Avenue։ Իսկ մենք՝ կուռի երջանիկ, քայլենք ու մտածենք․ «Ախր էդ Մուրադն ու Արուսը մեզնից գաղտնի էլի պսակվեցին»։
Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար
Մեզ տեղն է․ Կարեւորը` Ալիեւ էֆենդին գոհ լինի մեզնից