Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում ասել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
Սա արվել է հարցազրույց վարողի հարցին ի պատասխան, ով նշել է, որ ակնկալում է, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Նեթանյահուն պատասխանել է, որ իր կարծիքով՝ «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»։
Իր հայտարարությանը հակառակ՝ Քնեսեթը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինքն անձամբ՝ նույնպես։
Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ դա չի արել, Նեթանյահուն պատասխանելլ է՝ «Ես հենց նոր արեցի դա»:
Բաց մի թողեք
Ինչ պայմանավորվածություն են ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ու Դեմոկրատական կուսակցության ղեկավարները
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար երկու հիմնական խոչընդոտներ կան. Վենս
Թրամփը բացատրել է, թե ինչու չի շտապում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ