Al-Arabia հեռուստաընկերությանը հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շոշափել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման:
Նա երկու երկրների միջև առաջացած խնդիրները պայմանավորել է անցյալ տարեվերջին Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակմամբ, ինչպես նաև Եկատերինբուրգում ձերբակալությունների ընթացքում երկու ադրբեջանցու մահվան փաստերով:
«Մենք հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու չենք: Մենք պատասխանում ենք օրինական և կառուցողական ձևով, բայց երբեք չենք հանդուրժի ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նախանշան կամ դրսևորումեր»,- ասել է Ալիևը:
Նա մեկնաբանել է, որ պաշտոնական Բաքուն առայսօր Մոսկվայից սպասում է մարդատար օդանավի խորտակման համար պատասխանատվության ստանձնում: «Այո, մարդիկ հիասթափված էին, զայրացած և նյարդայնացած, բայց մենք հարաբերությունների բարդացում չէինք ցանկանում, մենք սպասում էինք, որ հետաքննությունը վաղ, թե ուշ կավարտվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ե՞րբ է կայացել այս հարցազրույցը՝ հայտնի չէ, բայց հեռարձակումը համընկնում է մի փուլի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ալիևին հիշեցրել է վաշինգտոնյան պայմանավորվածությունները, իսկ նա նախապատրաստվում է մեկնել Չինաստան, որտեղ գումարվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը:
Բաքվի մամուլն այդ կապակցությամբ զգուշավոր ենթադրություն է արել, որ «նախապատրաստվում է Պուտին-Ալիև աշխատանքային հանդիպում»:
Այդ տեսակետը դժվար է անհիմն համարել, եթե նկատի ունենանք, որ տևական դադարից հետո ռուս-ադրբեջանական պաշտոնական երկխոսությունը վերսկսվել է:
Այս առումով հատկապես կարևոր է կողմերի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որին նախորդել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Al-Arabia-ին հարցազրույցում Ալիևը խոսել է նաև Ռուսաստանի համար Սյունիքում հաղորդակցության բացման օգտակարությունից: Նա ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանն Իրանի հետ կապի երկրորդ անցումն է ստանում: Այդ կերպ նա փաստացի հակադարձել է Մոսկվայի «մոտահոգություններին»:
Ալիևը նաև Իրանի համար «անվտանգ» է գնահատել «Թրամփի կամուրջ» նախագիծը: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառ նշելով օդանավի խորտակումը և երկու ադրբեջանցու մահը, իսկ Սյունիքում հաղորդակցության բացումը Ռուսաստանի համար օգտակար ճանաչելով՝ Ալիևը փաստացի ազդակ է հղել, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելիք մի խնդիր ունի՝ օդանավի խորտակման համար Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի, մեղավորներին պատժի և փոխհատուցում վճարի:
Ըստ էության, սա նշանակում է, որ նա Չինաստանում Պուտինի հետ հանդիպումից խուսափում է:
Ալիևը մեռնելուց է պրծել, ուստի՝ մերժում է Պուտինին․ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի, մեղավորներին պատժի և փոխհատուցում վճարի։ Բանն այն է, որ այդ օրը ըստ ասեկոսեների, պետքէ գցվեր Իլհամ Ալիևի ինքնաթիռը, որպեսզի նա ու ոչ միայն նա չասնեին ԵԱՏՄ գագաթնաժողովին, որին իրականում թերևս տեղեկացվել ու չեն մասնակցել՝ ինչպես Ալիևն, այնպես էլ՝ Փաշինյանը, ում կորոնաթեսթը անընդհատ փոխվում էր դրականից բացասականի ու հակառակը։
Բաց մի թողեք
Ալիևն իզուր չի քծնում Թրամփին, ինչի ակնկալիք ունի Բաքվի բռնապետը
Ալիևն արդեն սպառնում է․ Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները
Բաքվում պնդում են, որ ռուս իրավապահները կտրել են Սաֆարով եղբայրների սեռական օրգանները