ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ վերջնական որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը, նրա խոսքերը փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար առաջադրվել են երկու հիմնական պայմաններ. «Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները։
Առաջինն արդեն իսկ իրականացվել է։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն արդեն համատեղ դիմում են ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին»։ Նախարարի տեղակալը ընդգծել է, որ մյուս պայմանը դեռևս չի կատարվել. «ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո կձևավորվի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ հիմքը։
Այս պահին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Հայաստանի կողմից որևէ նախաձեռնություն չի ներկայացվել։ Բայց մենք սպասում ենք։ Իհարկե, մեր ցանկությունն է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Սա կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ այդ փոփոխությունների կատարումից հետո»։

Բաց մի թողեք
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»
Հասան Լուվրին. Հազարավոր խանութների վրա հարձակում և թալան․ Ֆրանսիայում անտանելի վիճակ է․ Լուսանկարներ
Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել Թրամփի և Սիի հետ, սակայն հրաժարվում է բանակցել Զելենսկու հետ