Օգոստոսի 28-ին կայացած կառավարության նիստում երկու ընկերություն ստացավ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով։
«ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն, որը գործում է Երևանում և հիմնադրվել է 2019 թվականին, մաքսատուրքից ազատվել է հագուստի արտադրության համար նախատեսված հումքի ներմուծման դեպքում։
Ընկերությունը ծրագրում է կատարել 337 մլն դրամի ներդրում, ինչի արդյունքում նախատեսվում է մինչև 2028 թվականը ստեղծել 10 նոր աշխատատեղ։ Այս պահին ընկերությունում աշխատում է 42 մարդ՝ միջինում ամսական 160 հազար դրամ վարձատրությամբ։
Նոր ներդրումներով աշխատատեղերի թիվը կհասնի 52-ի, իսկ միջին աշխատավարձը՝ շուրջ 200 հազար դրամի։ Ըստ գնահատականի՝ ընկերության ստացած արտոնությունը կազմում է մոտ 30 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ արտոնություն ստացավ նաև «ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ն, որը գործում է Կոտայքի մարզում և հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել 589․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, ինչպես նաև 30 մլն դրամի ներդրում արտադրամասի ընդլայնման ու տեխնիկական վերազինման նպատակով։
Այժմ ընկերությունում կա 24 աշխատատեղ՝ միջինում 109 հազար դրամ աշխատավարձով։ Ծրագրի արդյունքում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թիվը պետք է հասնի 40-ի, իսկ միջին վարձատրությունը՝ 200 հազար դրամի։
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է մոտ 44․9 մլն դրամ։
Բաց մի թողեք
«Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ»
ՍԱՏՄ-ն պարզաբանել է ՀՀ-ում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների վերաբերյալ մտահոգությունները
Ռուբլին էժանացել է․ օգոստոսի 28-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են