Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը դեղի առաջին նշանակման դեպքում դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում՝ երեք ամսվա համար նախատեսված քանակներով:
Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով դուրս են գրում նույն դեղը, սակայն պացիենտը ստիպված է լինում յուրաքանչյուր ամիս այցելել բժշկին՝ անհրաժեշտ դեղը ստանալու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ 2025թ.-ից ՀՀ-ում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրման ծրագիրը, որի շրջանակում փոխհատուցվող դեղերի տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա:
Որոշման ընդունումը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների դեղերի դուրսգրման և դեղ ստանալու նպատակով բժշկին և դեղատուն այցերի կրճատմանը: Միաժամանակ փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել 90 օրով, որը հնարավորություն կտա պացիենտին փոխհատուցվող դեղը բաց թողնել 90 օրերի ընթացքում նախկին 30 օրերի փոխարեն:
Արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Բաց մի թողեք
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
«Արթմեդ» ԲԿ-ում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքել է կես մարդ. բժշկական համայնքից հեռացնել նման «վայ» բժիշկներին